Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ԱՍԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ԱՍԵՑԻ (ծն. թ. անհտ. 2.5.1219), Հայոց կաթողիկոս 1203–ից: Սերում էր Հեթումյան տոհմից: Եղել է Սսի արքեպիսկոպոս, Դրազարկի վանքի վանահայր: Նպաստել է հայ եկեղեցու ծխական, դավանական հնավանդ սովորությունների պահպանմանը: Գումարներ է ներդրել Հռոմկլայի բերդի ամրացման համար: 1208–ին ամիրսպասալար Զաքարե Զաքարյանը դիմել է Հ. Ջ Ս–ուն, խնդրել պարզել դավանական որոշ խնդիրներ, մասնավորապես վիրահայկական զորքի հայ ռազմիկների համար մատուցվող պատարագների, հաղորդության հետ կապված միջոցների (շարժական սեղան, խորանաձև վրան ունենալը ևն) հետ կապված հարցեր: Հ. Զ Ս. կատարել է Զաքարեի խնդրանքը, ուղարկելով հոգևորականների` անհրաժեշտ սպասքներով: 1218–ին կաթողիկոսական գահը Հռոմկլա բերդաքաղաքից տեղափոխել է Դրազարկի վանք.