ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԵՐՄՈՆԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԵՐՄՈՆԵՑԻ, Կոլոտիկ (ծն. թ. անհտ.– 1440–ական թթ. վերջին), հայ եկեղեցական գործիչ: Կրթությունն ստացել է Վայոց ձորի Հերմոն վանքում, ապա աշակերտել է Գրիգոր Տաթևացուն: Վերջինիս մահից հետո հիշվում է որպես Տաթևի դպրոցի ուսուցչապետ և մեծ վարդապետ: 1430–ական թթ. Թովմա Մեծոփեցու հետ միասին պայքարել է Հայոց կաթողիկոսությունը Սսից Էջմիածին տեղափոխելու համար (տես Էջմիշածնի ազգային ժողով 1441): Վճռական դեր է խաղացել Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեցության և Գրիգոր Ժ Ջալալբեգյանցի կաթողիկոս ընտրվելու գործում: Ընդօրինակել է մի ճառընտիր, երկասիրել Եսայու մեկնությունը և Լուծմունք Դիոնիսիոսի:
Գրկ. Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թ., 1892: О րմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
