ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՂԿԱՎԱՆԵՑԻ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՂԿԱՎԱՆԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.). հայ գրիչ և մանրանկարիչ: Ապրել և ստեղծագործել է XI դ. կեսերին, Արշարունյաց գավառի Սանդղկա վանքում (Երասխաձոր, Կաղզվանի մոտ): Նրանից մեզ է հասել երեք ձեռագիր (բոլորն էլ` Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Սատենադարանում): Ձեռագրերից առաջինը (No 3793) գրվել և նկարազարդվել է 1053–ին, Սանդղկա վանքում: Երկրորդի` «Մողնու Ավետարան»–ը (No 7736) ընդօրինակման թվականը 7 տեղն անհայտ են: Երկուսն էլ մագաղաթյա, երկաթագիր ավետարաններ են, որոնցից երկրորդը ճոխ նկարազարդված է տերունական երկարներով, գլխազարդերով և զարդագրերով, իսկ առաջինը` նաև լուսանցազարդերով: Հայ գրչության արվեստի մեջ, փաստորեն առաջին անգամ լուսանցազարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք Հ. U–ու մեզ հասած սույն ձեռագրերում, որոնց մեջ գիրը, նկարը և գրանյութը արտակարգ ներդաշնակության մեջ են: Երրորդ ձեռագրի (որը հայտնի է «Բեգունց Ավետարան» անունով, ձեռ. No 10099) միայն լուսանցազարդերն է կատարել Հ. Ս. 1060–ին:
Գրկ. Մաթևոսյան Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը.), «ԲՄ», No 10, Ե., 1971:
