Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ալեքսանդր (Սաշա) Անդրեասի 24.4(6.5).1895, Բաքու–15.5. 1949, Բաքու, հայ սովետական դերասան: Ադրբ. ՍՍՀ ժող արտիստ (1940): ՍՄԿԿ անդամ 1940–ից: Մասնակցել է սիրողական, իսկ 1914–ից` Սիրանույշի, Հ. Աբելյանի խմբերի ներկայացումներին: 1918–ին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան` միացել Ա. Արմենյանի թատերախմբին: 1921–ին վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում: 1925–49–ին եղել է Բաքվի հայկ. թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ: Լավագույն դերակատարումներից են` Պեպո, Զիմզիմով, Փարսիղ (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ, Բարխուդար, Էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Օթարբեկ (Յուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Շահնազար (Ջաբարլիի «Յաշար»), Մելիք աղա, Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», «Վանքաձոր»):

Բ. Հովակիմյան