Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմենակ Արսենի, ծն.28.2.1913, գ. Մեծ Սալա (ՌՍՖՍՀ)Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, գվարդիայի սերժանտ, փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8.8.1944, 27.2.1945, 19.5.1945): 1939–41–ին եղել է ՀամԼԿԵՄ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ: 1941–45–ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Փառքի շքանշանների է արժանացել Դնեստր գետի արմ. ափին հենակետ գրավելու, վիսլա գետի արմ. ափին նվաճված հենակետը ընդարձակելու, թշնամու գերազանց ուժերին դիմադրելու և Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախությանհամար: Զորացրվելուց (1946) հետո Հ. մոտ 20 տարի աշխատել է հյուսիսային Կովկասի շինարարական կազմակերպություններում`

U, Մատիչկին