Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿՈՍՏԱՆԴԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Կոստանդին Լևոնի (ծն. 19.12.1911, Թիֆլիս), հայ սովետական ճարտարապետ: Ճարտ. դ–ր (1967): ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1943–ից: 1932–ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը: Աշխատել է Ա. Թամանյանի (1933–34–ին) և Ն. Բունիաթյանի (1934–41–ին) ճարտ. արվեստանոցներում: Հեղինակ է բնակելի և հասարակական շենքերի նախագծերի: Որպես Արին բերդի հնագիտական արշավախմբի ղեկավար (1950–72) պեղել և հետազոտել է Էրեբունի քաղաքի մնացորդները, նրա հիմնադրման արձանագրությունները: 1952–79–ին Հ. եղել է ճարտ. հուշարձանների պահպանության վարչության պետ, 1955–71–ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում:

Երկ. Էրեբունի, Ե., 1968: Էրեբունիի որմնանկարները, Ե., 1973: Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե., 1978: Зодчий Трдат, Е., 1951 Архитектура Тейшебаини, Е., 1955. (Археологические раскопки в Армении, No 6, Кармир Блур IV)Архитектура Эребуни, Е., 1961 (Археологические раскопки в Армении, No 9, Арин Берд I)Очерки по истории архитектуры древней и средневековой Армении, Е., 1978 (соавторы С. X. Мнацаканян, А. А. Саинян).