Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայրապետ Հակոբի 28.2.1878, գ. Հանդամեջ (այժմ` Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)– 5.3.1938, Երևան, հայ սովետական աշխարհագրագետ, մանկավարժ, պրոֆեսոր (1935): 1904–ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը: 1907–ին Թիֆլիսում սկսել է գիտամանկավարժական և հասարակական գործունեությունը: 1923–ին հիմնադրել ու ղեկավարել է Երևանի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայկական աշխարհագրական ընկերությունը (1935): Հ. կազմել է աշխարհագրության և երկրաբանության դպրոցական առաջին դասագրքերը Սովետական Հայաստանում, մշակել` «Տնտեսական աշխարհագրությունը, նրա խնդիրները և առարկան» բուհական դասախոսությունները, հրատարակել առանձին գիտական աշխատություններ ֆիզիկական աշխարհագրության բնույթի և հետազոտության մեթոդների, Հայաստանում աշխարհագրական բարձրագույն կրթության մասին:

Երկ. խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության համառոտ աշխարհագրություն, Ե., 1925: Համառոտ տիեզերագրություն, Ե., 1926: Երկրաբանություն, մաս 1, Ե., 1926: "Հայաստանի Ս. Խ. Հանրապետության աշխարհագրություն, Ե., 1927: Գ. Աբրահամյան