Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՅՈՒՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Յուրի Ցոլակի (ծն. 14.4.1933, Դոնի Ռոստով), հայ սովետական ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1969): ՍՄԿԿ անդամ 1965–ից: Ավարտել է Մոսկվայի ինժեներա–ֆիզիկական ինստ–ը (1956): Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի դիրեկտորի տեղակալ: Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային: Մասնակցել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծմանը և հետազոտել այդ միջուկների ճեղքման պրոցեսները: Նոր տարրերի (102–106 ատոմական համարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 3 հայտնագործության հեղինակներից է: Արժանացել է լենինյան կոմերիտմիության (1967) և ՍՍՀՄ պետ. (1975) մրցանակների: