ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Ալեքսանի 2.5.1899, գ. Բահարլու (նախկին Երևանի նահանգի Մուրմալուի գավառում)–28.1.1945, Լեհաստան, հրետանու գեներալ–մայոր (18.11.1945): ՍՄԿԿ անդամ 1920–ից: 1920–ի դեկտեմբերից ծառայել է կարմիր բանակում: Ավարտել է Մոսկվայի հրետանային դպրոցը և աշխատել դասակի, մարտկոցի հրամանատար, ապա` դիվիզիայի հրամանատարի օգնական: 1936–ինավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմաքաղաքական ակադեմիան և աշխատանքիանցել 76–րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, որպես օպերատիվ բաժնիպետի տեղակալ, ապա` պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանատար: Հ. որպես դիվիզիայի հրամանատար մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, սովետա–ֆիննական պատերազմին (1939–40): 1940–41–ին սո–ովորել է Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսումնարանի պետ: 1941–45–ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1944–ի փետր. 20–ին գնդապետ Հ. նշանակվել է 3–րդ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցելԿուրսկի ճակատամարտին, Դեսնայի, Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Յարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մարտերին, որտեղ և ընկել է հերոսի մահով: Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1–ին, Սուվորովի 2–րդ աստիճանի. Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:
