ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԻԿՈՂԱՅՈՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկողայոս (Նիկոլ) Ա եքսանդրի (1877, Ղազախ –1919, Բաքու), հայ դերասան և ռեժիսոր: 1890–ական թթ. ավարտել է Մոսկվայի դրամատիկական դասընթացները: Առաջին նշանակալից դերը Ուրիել Ակոստան էր (Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, Բաքու): Թիֆլիսում խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համլետ», 1901), Քին (Ա. Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Շեքսաիրի «Օթելլո»), Կորադո (Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան») ևն: Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանական խմբերից և հիմնականում աշխատել թատերասերների հետ` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Բաթումում, Բաքվում: 1905–06–ին ղեկավարել է Ալեքսանդրապոլի Հայ դրամատիկ նոր խումբը: 1906–ին գրել է «Լիգա» կատակերգությունը (բեմ. Ախալցխայում): 1911–ին թողել է բեմը:
Բ. Հովակիմյան
