Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՇԱՎԱՐՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Շավարշ (Հովհաննես Շավարշ) Արամի (1.2.1908, Ալեքսանդրապոլ–17.6.1980, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1961): 1928–ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանը: Աշխատել է գրքի նկարազարդման, հաստոցային գրաֆիկայի, երգիծական պլակատի բնագավառներում: Լավագույն աշխատանքներից են` Ս. Լիսիցյանի «Աբու Հասանի մաշիկները» (1950), Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1950), Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1956) և «Երկիր Նաիրի» (1958) գրքերի նկարազարդումները, «Երիտասարդ բանվորի դիմանկարը» (1930), «Հոկտեմբերի դիրքերում» (1933) գրաֆիկական գործերը, «Ֆաշիստական գեներալի արկածները» (1944) պլակատը: Երևանում բացվել է (1961) Հ–ի անհատական ցուցահանդեսը: