Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Պարույր Արրահամի 15.10.1906, գ. Բլուր (Սուրմալուի գավառում)– 24.5.1972, Երևան, հայ սովետական անասնաբույժ: Անասնաբուժական գիտ. դ–ր (1941), պրոֆեսոր (1941), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1966): 1930–ին ավարտել է Վորոնեժի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ը: 1943–ից` Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի և ներքին ոչ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ: Հ–ի աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման պրոբլեմներին` տավարի մարսողական օրգանների, հատկապես նախաստամոքսների ֆիզիոլոգիային, ախտաբանությանը և բուժմանը, գյուղատնտ. կենդանիների միզային և շնչառական օրգանների հիվանդություններին, ինչպես նաև կերային թունավորումներին: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Երկ. Գյուղատնտեսական կենդանիների ստամոքս–աղիքային տրակտի հիվանդությունները և պայքարի միջոցառումները, Ե., 1950: Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների հիվանդությունները և պայքարը նրանց դեմ, Ե., 1954: Գյուղատնտեսական կենդանիների սիրտ–անոթային սիստեմի հիվանդությունները, Ե., 1955: Գյուղատնտեսական կենդանիների միզային օրգանների և նյութափոխանակության հիվանդությունները, Ե., 1958: Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պաթոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները, Ե., 1963: Новое в лечении животных, М., 1959. Հ. Աաֆարյան