Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒՍԵԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռուսեթ Հովհաննեսի 15.8.1907, գ. Արտամետ (Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում)–24.2.1971, Երևան, հայ սովետական գրականագետ: ՍՄԿԿ անդամ 1941–ից: Բան. գիտ. դ–ր (1948), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1965): 1930–ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, որտեղ և 1936–71–ին ռուս գրականություն է դասավանդել: 1949–51–ին եղել է համալսարանի պրոռեկտորը, 1941–ից` ռուս գրականության ամբիոնի վարիչը: Գրել է «Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը» (1941), «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» (1949), «Գորկին որպես պրոլետարական գրականության հիմնադիր» (1956), «Ռուս գրականության ուրվագծեր» (I 960), «Տոլստոյը և հայ գրական կյանքը» (1964) և գրականագիտական այլ ուսումնասիրություններ: