Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ մատենագիր: Կազմել է «Պատմութիւն Տարօնոյ» երկասիրությունը, որի առաջին մասը վերագրվում է` Զենոբ Գլակին: Երկի հիշատակարանում Հ. Մ. հաղորդում է, որ այն շարադրել t Բյուզանդիայի Հերակլիոս կայսեր (610– 641) ժամանակ, Հայոց կաթողիկոս Ներսես Գ Շինողի (641–661) հրամանով: «Պատմութիւն Տարօնոյ»–ը ժող. մատչելի ոճով գրված պատմական և բարոյախոսական զրույցների ժողովածու է, ուր պատմվում է VI դ. վերջին և VII դ. 1–ին կեսին Հայաստանի Տարոն աշխարհում տեղի ունեցած անցքերի, հատկապես Սասանյան Պարսկաստանի դեմ հայերի 571–572–ի ապստամբության, ինչպես նաև արաբ, առաջին արշավանքների ու Տարոնի հոգևոր կենտրոն Ս. Կառապետ (Գլակա) վանքում կատարված դեպքերի մասին:

Երկ. Պատմութիւն Տարօնոյ, Ե., 1941:

Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե.. 1968: Կ. Այվազյան