ՀՍՀ/ՀՈՎՈՒՆԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՎՈՒՆԻ (մինչև 1945–ը` Յասաուլ), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղը գազիֆիկացված է:
