Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՍԵՓՅԱՆ ԲԱՂԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՍԵՓՅԱՆ Բաղիշ Արշակի, ծն. 18.10.1922, գ. Ներքին Ալուչալու (այժմ` ՀՍՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ) հայ սովետական արձակագիր: ՍՄԿԿ անդամ 1942–ից: 1941–43–ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1950–ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Սևան» խորագրով, լույս է տեսել 1958–ին: Ճանաչման է արժանացել «Սերմնացանները չվերադարձան» վեպով (1962), որը լույս է տեսել նաև ռուս. (1965 և 1973), լեհերեն` (1976), էստոներեն (1980): Տպագրվել են նաև նրա «Զանգակ ձիուկը» (1968), «Դու հասկացար ինձ» (1971) գրքերը: Հ–ի ստեղծագործություններն աչքի են ընկնում կյանքի արտացոլման ճշմարտացիությամբ, քնարայնությամբ:

Երկ. Ընտիր երկեր, Ե., 1975: