ՀՍՀ/ՀՈՎՍԵՓՅԱՆ ՆԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՎՍԵՓՅԱՆ Նինա Հովհաննեսի (14.4.1915, Բաքու–19.11.1977, Ստեփանակերտ), հայ սովետական դերասանուհի: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիտոուհի (1962): ՍՄԿԿ անդամ 1942–ից: Ավարտել է Բաքվի հայկ. թատրոնին կից դրամատիկական ստուդիան, 1934–ից` Ստեփանակերտի Մ. Գորկու անվ. թատրոնի դերասանուհի: Հատկապես աչքի է ընկել լիրիկական, հուզառատ, նուրբ զգացմունքային կանանց դերերում, լավագույններից են` Սուսան, Մարգարիտ (Շիրվանզաղեի «Նամուս», «Պատվի համար»), Նատալիա (Սունդուկյանի «Խաթաբալա»), Վարդիթեր («Սոս և վարդիթեր», ըստ Պ. Պռոշյանի), Կրուչինինա (U. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Սևիլ (Ջաբարլիի «Սևիլ»), Էմիլիա (Շեքսպիրի «Օթելլո»): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
Բ. Հովհակիմյան
