ՀՍՀ/ՀՈՎՍԵՓ ՊԱՂՆԱՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՎՍԵՓ ՊԱՂՆԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), V դարի հայ թարգմանիչ, հայկական այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից: Հովհան Եկեղյացու հետ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած Աստվածաշնչի թարգմանությանը: Հետագայում Հ. Պ., Եզնիկ Կողբացու հետ, նորից է գնացել Ասորիք` եկեղեցական հայրերից թարգմանություններ կատարելու: Այստեղից նրանք մեկնել են Կ. Պոլիս` հունարենի մեջ հմտանալու: Պոլսում նրանց միացել են Ղևոնդը և Կորյունը: Հ. Պ. և նրա ընկերները կարգվել են հունարենի թարգմանիչ: Հայրենիք վերադառնալով նրանք թարգմանելու համար իրենց հետ բերել են Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժոզովների կանոնները:
Ա. Մարտիրոսյան
