Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ (Convallaria), շուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է մայիսյան Հ. (C. majalis) տեսակը իր տարատեսակներով ու ենթատեսակներով: Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, ծաղկակիրն ունի մինչև 20 սմ երկարություն, որի վրա հերթականությամբ շարվում են սպիտակ, հաճելի բուրմունքով զանգականման ծաղիկները: Պտուղը գնդաձև է, կարմիր, հատապտղանման: Տարածված է ՍՍՀՄ եվրոպական մասում, Կովկասում, Արևելյան Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայում: Առատ ծաղկում է լուսավոր անտառներում: Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ: Մայիսյան Հ. մշակվում է որպես դեկորատիվ բույս: Կան նաև վարդագույն լիաթերթ ծաղիկներով սորտեր: