ՀՍՀ/ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ, շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության` հոտի ընկալումը մարդու և կենդանիների կողմից հոտառության օրգանների միջոցով: Հ., համի հետ միասին, կազմում է օրգանիզմի քիմ. զգայաընկալհւմը` քեմոռեցեպցիան: Շրջապատող միջավայրում հոտավետ նյութերը առկա են նվազագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երեվույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար: Հոտավետ նյութերը ցամաքային կենդանիների հոտառության օրգաններին են հասնում օդի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով: Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյութեր կարող են լինել ջրում լուծված չցնդող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից: Հ–յան դերը, ինչպես նաև Հ–յան օրգանների զարգացման աստիճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են: Օրինակ, կաթնասուններին բաժանում են մակրոսմատիկնե–ր ի, որոնց Հ. լավ է զարգացած (շուն, կրծողներ ևն), միկրոսմատիկների Հ. թույլ է (ֆոկ, բեղավոր կետ, մարդանման կապիկներ), և անոսմատիկների, որոնք Հ–յան բնորոշ օրգաններ չունեն (ատամնավոր կետեր): Հ. կարևոր է կերի ընտրության, հայթայթման, որսի! հետապնդելու և թշնամուց խույս տալու համար: Բնակավայրը գտնելու, հակառակ սեռի ներկայացուցչին ջնտրելս և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազմող հոտավետ նյութերը` ֆերոմոնները, որոնք ամբողջովին պայմանավորում են միջատների վարքագիծը: Հ. պակաս կարևոր չէ նաև մարդու կյանքում, չնայած Հ–յան օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածությամբ: Հ. մեծ նշանակություն ունի սննդի, օծանելիքի արտադրության աշխատողների, համտեսների (դեգուստատոր) համար: Հղիության շրջանում Հ. կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգայություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է: Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լորձաթաղանթի բորբոքումների, հատկապես օզենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ: Հոտավետ նյութերի քանակությունն անսահման մեծ է: Չկան քիմ. երկու տարբեր նյութեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը:
