ՀՍՀ/ՀՈՐԱՏԱՆՑՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՐԱՏԱՆՑՔ, ապարի հատվածքում մի քանի մ–ից մինչև 9 կմ ու ավելի խորությամբ և սովորաբար 75–300 մմ տրամագծով հանքափորվածք: Լինում է շահագործման (նավթի, գազի արդյունահանման համար), պայթեցման, ջրաիջեցման, հետախուզական (երկրաբանության մեջ), օժանդակ (հանքային աշխատանքների դեպքում) ևն: Հորատանցումը կատարվում է հորատման հաստոցներով ու հորատման տեղակայանքներով: Հ–ի տարրերն են հորանաբերանը (ելքը դեպի մակերևույթ), հանքախորշը (հատակը), փողը կամ պատերը (Հ–ի կողմնային մակերևույթը): Կոլա թերակղզու հս–արլ. մասում փորվում է 15 կմ խորությամբ Հ., որի 9,67 կմ արդեն պատրաստ է (1979):
