Jump to content

ՀՍՀ/ՀՈՐԱՏԱՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՐԱՏԱՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, զանգվածից պայթյունով ապարն անջատելու և, միաժամանակ, այն ջարդելու ու տեղափոխելու արտադրական պրոցեսների ամբողջություն: Հ. ա. ընդգրկում են պայթուցիկ նյութեր (ՊՆ) տեղագրելու համար լիցքավորման խոռոչների (պայթանցքեր, հորատանցքեր, խցեր) պատրաստումը, ՊՆ–ի լցումը, դրանց խցումը և պայթյունի գրգռումը: Տես նաև Պայթեցման աշխատանքներ: