ՀՍՀ/ՀՈՐՄԵԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՐՄԵԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Փարխանղ գավառակում: 1909–ին ուներ 80 (14 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնհ ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
