Jump to content

ՀՍՀ/ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑ, Խորմուզի նեղուց, Արաբական թերակղզու և Ասիայի մայրցամաքային մասի միջև: Միացնում է Պարսից և Օմանի ծոցերը: Երկարությունը մոտ 150 կմ է, ամենանեղ մասի լայնությունը` 55,6 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում` 71 մ: Հ. ն–ի ասիական ափին է Բենդեր Աբաս նավահանգիստը (Իրան):