Jump to content

ՀՍՀ/ՀՈՐՈԴԵՆԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՐՈԴԵՆԿԱ, գյուղ, շրջանային կենտրոն Ուկրաինական ՍՍՀ Իվանո–Ֆրանկովսկի մարզում: XVII XIX դդ. Հ–ու մեղել է հայկ. գաղութ: Հայերը Հ. են գաղթել 1670–ական թթ., Մոլդովայից ու Վալաքիայից: Հ–ում նրանք իրավունք են ստացել տներ կառուցելու, առևտուր անելու ղեկավարվելու իրենց օրենքներով: 1706–ին կառուցել են եկեղեցի: 1770–ին Հ–ում հայերը կազմում էին 100 տուն, 1782–ին` 80 ընտանիք (410 հոգի): Այնուհետև հայերի թիվը գնալով նվազել է (1784–ին` 403 հոգի, 1791–ին` 73 ընտանիք, 1808–ին` 381 հոգի), և գաղութն աստիճանաբար քայքայվել է (1871–ին Հ–ում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին):

Վ. Գրիգորյան