ՀՍՀ/ՀՈՒԴԶՈՆ ՀԵՆՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒԴԶՈՆ, Հադսոն (Hudson), Հենրի (մոտ 1550–1611), անգլիացի ծովագնաց: 1607–11–ին արկտիկական ծովերում կատարել է 4 նավարկություն, որի նպատակն էր գտնել Ատլանտյանից Խաղաղ օվկիանոս տանող հս–արլ. և հս–արմ. ծովային ուղիները: Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտնի (Հուդզոնի) գետի գետաբերանը, նեղուցն ու ծոցը: 1611–ին, վերադարձի ճանապարհին, նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում, Հ–ին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են:
