Jump to content

ՀՍՀ/ՀՈՒԼԻԱՆՈՍ ՈՒՐԱՑՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒԼԻԱՆՈՍ ՈՒՐԱՑՈՂ Փլավիոս Կլավդիոս (Flavius Claudius Julianus Apostata) (331–363), հռոմեական կայսր 361–ից: Կոստանդին Մեծի եղբայր Հուլիոս Կոստանդիոսի որդին: Հաջորդել է Կոստանդիոս II–ին: Ստացել է հեթանոսական կրթություն: 355–ին հռչակվել է կեսար (կայսերակից) և ուղարկվել Գալիա` ընդդեմ ֆրանկների ու ալեմանների: Կայսր դառնալուց հետո շարունակել է նախորդի սկսած պատերազմը պարսիկների դեմ, 363–ին ներխուժել Պարսկաստան: Արշավանքից վերադառնալիս ռազմ. ընդհարման ժամանակ վիրավորվել է և մահացել: Հ. Ու. Հռոմեական կայսրության հզորության հիմքը տեսնում էր քաղաքային զորեղ դասի մեջ. իր դարն ապրած պոլիսային համակարգի գաղափարախոսն էր: Հենվելով Հռոմի օպոզիցիոն արիստոկրատիայի և ազատ գյուղացիության որոշ շերտերի վրա` փորձել է հեթանոսական կրոնը դարձնել պետական: Դադարեցրել է հեթանոսների հալածանքը, վերադարձրել հեթանոսական տաճարներից խլված ունեցվածքը, իշխանությունից հեռացրել քրիստոնյաներին: Հ. Ու–ի փորձը վերջին քայլն էր ի պաշտպանություն հեթանոսության: Քրիստոնեական եկեղեցին նրան անվանել է «Ուրացող»:

Երկ. Письма, «Вестник Древней Истории»,1970, No 1–3.

Հ. Բարթիկյան