ՀՍՀ/ՀՈՒՅԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒՅԶ, մարդու և կենդանու հոգեկան պրոցեսների և վիճակների հատուկ տեսակ, զգացմունքների կոնկրետ, իրադրական դրսևորումներ հաճույքի, տհաճության, սարսափի, ուրախության, զայրույթի և այլ ձևերով: Հ–երի առաջացումը պայմանավորված է պահանջմունքների բավարարման կամ այդ ճանապարհին արգելքների առկայության հետ (տես նաև Զգացմունք):
