Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՐ, մ. թ. ա. մոտ IX դ. փյունիկյան բաղաձայնական գրի հիման վրա ձևավորված առաջին հնչյունական գիրը, որ ներառնում է նաև ձայնավորների համակարգը: Ոմանց կարծիքով Հ. գ–ին նախորդել է կրետե–միկենյան գծային գիրը (մ. թ. ա. XIV դ.): Ըստ Վ. Գեորգիևի, փյունիկյան, հուն. և էտրուսկյան այբուբեններն իրարից անկախ առաջացել են մինոսյան վանկագրից: Հուն. հնագույն գրավոր հուշարձանները (մ. թ. ա. VIII– VII դդ.) գտնվել են Եգեյան ծովի հվ. կղզիներում, որտեղ եղել են փյունիկյան բնակեցումներ: Հույները, ձայնավորների համար առանձին տառեր ստեղծելուց բացի, փոխեցին բաղաձայնական կազմը. Փյունիկյան որոշ բաղաձայններ հանվեցին, ավելացվեցին, բաղաձայնները: Փոխվեցին նաև փյունիկյան տառերի անունները, հատկապես վերջից ավելացավ հնչյունը (ալեֆ–ալֆա, բետ–բետա, գիմել–գամմա ևն), աջից ձախ գրությանը հաջորդեց պարուրաձևը (բուստրոֆեդոն, հուն.` «եզան շրջադարձ»), ապա, մ. թ. ա. IV դ., հաստատվեց ձախից աջ գրությունը: Հնագույն Հ. գ–ի արլ. տարբերակի հիման վրա Հոնիայում ձևավորվեց «դասական» Հ. գ., որը մ. թ. ա. 403–ին Աթենքում պաշտոնականացվեց և աստիճանաբար դարձավ միակ գրային համակարգը ամբողջ Հունաստանի համար: Հուն. դասական այբուբենն ունի 24 տառ (17 բաղաձայն, 7 ձայնավոր): Աղյուսակում փակագծով նշված անունները միջին դարերից են: Հին հուն. այբուբենն ունեցել է ևս երեք տառ, որոնք V դ. ատտիկյան այբուբենում արդեն չեն պահպանվել, ունեցել են միայն թվական արժեք: Հ. գ. հետագայում հիմք ծառայեց այլ լեզուների այբուբենների համար: (Կետ–գծիկով միացված են գրային այն համակարգերը, որոնց վրա հուն. կամ լատ. գիրը մասնակի ազդեցություն է գործել):

Մեծատառ Փոքրատառ Հունարեն Լատինական տառադարձություն Հին հունական (Ատտիկյան) Նոր հունական (Բյուզանդական) Հին հունական արտասանություն Նոր հունական արտասանություն
Α α ἄλφα alpha ἄλφα άλφα a a
Β β βῆτα bēta βῆτα βήτα b v
Γ γ γάμμα gamma γάμμα γάμμα g ɣ
Δ δ δέλτα delta δέλτα δέλτα d ð
Ε ε ἔψιλον epsilon ἔψιλον έψιλον e e
Ζ ζ ζῆτα zēta ζῆτα ζήτα dz z
Η η ἦτα ēta ἦτα ήτα ē i
Θ θ θῆτα thēta θῆτα θήτα θ
Ι ι ἰῶτα iōta ἰῶτα ιώτα i i
Κ κ κάππα kappa κάππα κάππα k k
Λ λ λάμβδα lambda λάμβδα λάμβδα l l
Μ μ μῦ mu μῦ μυ m m
Ν ν νῦ nu νῦ νι n n
Ξ ξ ξῖ xi ξῖ ξι ks ks
Ο ο ὄμικρον omikron ὄμικρον όμικρον o o
Π π πεῖ pi πεῖ πι p p
Ρ ρ ῥῶ rho ῥῶ ρο r r
Σ σ, ς σῖγμα sigma σῖγμα σίγμα s s
Τ τ ταῦ tau ταῦ ταυ t t
Υ υ ὖ ψιλον upsilon ὖ ψιλον ύψιλον u, y i
Φ φ φῖ phi φῖ φι f
Χ χ χῖ chi χῖ χι x
Ψ ψ ψῖ psi ψῖ ψι ps ps
Ω ω ὠμέγα ōmega ὠμέγα ωμέγα ō o


Գրկ. Լոուկոտկա Ձ., Գրի զարգացումը, Ե., 1955: Георгиев В., Происхождение алфавита, «Вопросы языкознания», М., 1952, No 6 Истрин В. А., Возникновение и развитие письма, М., 1965. Ա. Մուրադյան