ՀՍՀ/ՀՈՒՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, անիվ կամ տուրբին, որոնք օգտագործում են հեղուկի ազատ հոսքի կինետիկ էներգիան: Քանի որ Հ. շ–ի տեղադրման համար պիտանի բնական հունում ջրի շարժման արագությունը մեծ չէ (1–2 մ/վրկ), ապա գետի հունի լայնական հատվածքի միավոր մակերեսին ընկնող տեսակարար հզորությունը, որը կարող է զարգացնել այդպիսի շարժիչը, փոքր է (1–2 կվտ/մ²):
