Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԱՅԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԱՅԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան: Հիմնադրվել է 1861–ին: