ՀՍՀ/ՀՈՒՆԱՆ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒՆԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909–ին ուներ 83 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերը բնաջնջվել են 1915–ին, Սեծ եղեռնի ժամանակ: Փրկված սակավաթիվ մարդիկ բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
