Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԳԱՐԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԳԱՐԵՐԵՆ, պատկանում է ուգրա–ֆիննական լեզվանտանիքի ուգրական խմբին: Խոսում են Հունգարիայում, Ռումինիայի, Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի սահմանամերձ շրջաններում, Անդրկարպատներում (ՈՒՍՍՀ): Խոսողների թիվը` մոտ 13,4 մլն (1960): Հ. առաջին գրական հուշարձանը «Դամբանական ճառ»–ն է (մոտ 1200 թ.): Հ–ի հնչյունաբանությանը հատուկ են ձայնավորների ներդաշնակությունը, առաջնայինն ետին շարքի ձայնավորների, երկար ու կարճ հնչյունների հակադրությունը, նախահար շեշտը: Հ. կցական լեզու է. ունի շուրջ 20 հոլով: Բացակայում է քերականական սեռը: Ածականը և թվականը, որպես որոշիչ, որոշյալի հետ չեն համաձայնվում: Անվան բառակազմությանը հատուկ են ածանցումը և բառաբարդումը: Առկա է 3 բայական ժամանակ, 3 եղանակ: Հարուստ է սպասարկու բառերով, ետադրություններով: Բառապաշարում զգալի են թուրք., սլավ, և գերմ. փոխառությունները:

Գրկ. Майтинская К.Е., Венгерский язык, ч. 1–3, М., 1955–60.

U. Սարգսյան