Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԻՍԵՐԵՔՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ 1907

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԻՍԵՐԵՔՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ 1907, ցարիզմի քաղաքական գործողություն, որն արտահայտվեց 2–րդ Պետական դումայի ցրումով և, ի խախտումն 1905–ի հոկտեմբերի 17–ի մանիֆեստի (տես Մանիֆեստ 1905 հոկտեմբերի 17–ի) ու 1906–ի հիմնական ընտրական օրենքի, 1907–ի հունիսի 3–ին նոր ընտրական օրենքի ընդունումով (առանց Դումայի և Պետ. խորհրդի վավերացման): Սինիստրների խորհրդի նախագահ Պ. Սաոլիպինի գիտությամբ պահնորդական բաժանմունքը Պետ. դումայի ս–դ. ֆրակցիային մեղադրեց հակապետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ցարական կառավարությունը պահանջեց դատի տալ Դումայի ս–դ. 55 պատգամավորների և հունիսի 3–ի լույս գիշերը, չսպասելով դումայական քննիչ հանձնաժողովի որոշմանը, ձերբակալեց նրանց: Նույն օրը հայտարարվեց Դուման ցրելու և ընտրական կարգը փոփոխելու մասին: Նոր օրենքով գյուղացիական ընտրողների թիվը կրճատվեց 44–ից 22–ի, բանվորներինը` 4–ից – 2–ի: Ազգային շատ ծայրամասեր ընդհանրապես զրկվեցին ներկայացուցչությունից (Կովկասին 29–ի փոխարեն տրվում էր 10, Լեհական թագավորությանը` 37–ի փոխարեն 14 տեղ): Մեծ մասը (65) տրվեց կալվածատերերին և խոշոր բուրժուազիային (աջ օկտյաբրիստներ, օկտյաբրիստ–կադետներ), որոնք 3–րդ և 4–րդ Պետ. դումաներում իրականացրեցին բացահայտ հակահեղափոխական քաղաքականություն: Հ. պ. հ–ով նշանավորվեցին 1905–07–ի հեղափոխության պարտությունը Ռուսաստանում (տես Ռուսական հեղափոխություն 7905–07), հակահեղափոխական ուժերի ժամանակավոր հաղթանակը, սկսվեց ստոլիպինյան ռեակցիայի ժամանակաշրջանը:

Գրկ. Аврех А.Я., Царизм и третьеиюньская система, М., 1966.