ՀՍՀ/ՀՈՒՆԻՍՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ 1917
ՀՈՒՆԻՍՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ 1917, Ռուսաստանում երկրորդ քաղաքական ճգնաժամը (առաջինը` Ապրիլյան ճգնաժամ 1917) փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցում: Առաջացել է Ժող. զանգվածների և իմպերիալիստական բուրժուազիայի միջև, հաշտության և հողի հարցերի շուրջ, անհաշտ հակասությունների հետևանքով: Բանվորների և զինվորների դեպուտատների Սովետների համառուսաստանյան առաջին համագումարը(հունիսի 3–24) հունիսի 16–հուլիսի 7, որտեղ մեծամասնություն էին կազմում էսէռներն ու մենշևիկները, պաշտպանեց բուրժ. ժամանակավոր կառավարությունը և մերժեց պատերազմը դադարեցնելու ու ամբողջ իշխանությունը սովետներին հանձնելու բոլշևիկների պահանջը: Ժամանակավոր կառավարության հակադեմոկրատական գործողությունները հանգեցրին Պետրոգրադի 29 գործարանների բանվորների գործադուլին հունիսի 8(21) Ելույթին կազմակերպված բնույթ տալու համար ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմը և Պետրոգրադի կոմիտեն հունիսի 10(23)–ին նշանակեցին բանվորների և զինվորների խաղաղ ցույց Սովետների համագումարը համաձայնողականների պահանջով արգելեց ցույցը: Բոլշևիկներին մեղադրեցին «ռազմ. դավադրության» մեջ: ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմը, չցանկանալով հակադրվել համագումարին դադարեցրեց ցույցը` դժվարությամբ զսպելով բանվորների և զինվորների հեղափոխական խանդավառությունը: Կադետները, էսէռները և մենշևիկները կշտամբեցին բոլշևիկներին, հեղափոխական բանվորներին ու զինվորներին: Վախենալով կորցնել ժողովրդի վստահությունը էսէռա–մենշևիկյան ղեկավարները համագումարում ստիպված կայացրին որոշում հունիսի 18 (հուլիսի 1)–ին ընդհանուր քաղ. ցույց անցկացնելու մասին ի նշան ժամանակավոր կառավարության նկատմամբ վստահության: Հակառակ համաձայնողականների սպասումների բոլշևիկների կազմակերպած ցույցը որին մասնակցեց 500 հզ. մարդ անցավ «Ամբողջ իշխանությունը սովետներին» «Կորչեն 10 կապիտալիստ մինիստրները», «Հաց Հաշտություն Ազատություն» լոզունգներով: Այդպիսի լոզունգներով ցույցեր եղան նաև Մոսկվայում, Մինսկում Իվանովո–Վոզնեսենսկում, Տվերում Խարկովում և այլ քաղաքներում: Հ. ճ. չվերաճեց բուրժ. իշխանության ընդհանուր ճգնաժամի, բայց այն ի հայտ բերեց բանվորների ու զինվորների պահանջների և գործողությունների ամրապնդվող միասնությունը և ժող. զանգվածների վրա բոլշևիկյան կուսակցության աճող ազդեցությունը: Հ. ճ. ծնող պատճառները չվերացվեցին, որի արդյունքը եղան հետագա դեպքերը (տես Հոլիսյան օրեր 1917):
Գրկ. Прохватилов Ю.А., Июньская демонстрация, Л., 1967.
