ՀՍՀ/ՀՈՒՆՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒՆՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում Էրզրումի վիլայեթի Սպերի գավառում, Ճորոխ գետի ձախ ափին: 1909–ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: 1830–ին Հ–ի հայերը գաղթել են Ախալցխա: Հետագայում Հ–ում վերստին բնակություն են հաստատել հայեր, որոնք վերջնականապես բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ և մեծ մասամբ զոհվել գաղթի ճանապարհին:
