Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ, անցյալի հուշեր` գրված իրադարձության ժամանակակցի, հաճախ մասնակցի կողմից: Ստեղծվում է հեղինակի անձնական փորձի ու փոխհարաբեոություննեոի հիման վրա իր անհատականությանը և Հ. գրելու ժամանակի հասարակական–քաղաքական հայացքներին համապատասխան: Հ. գրական ստեղծագործության հատուկ ժանր է, որի տարբերակներն են ինքնակենսագրությունը (Ս. Զորյան, «Մի կյանքի պատմություն») և ճանապարհորդական նոթերը (Ս. Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»): Որոշ Հ–ներ գեղարվեստական հայտնի ստեղծագործություններ են (Ա. Գերցեն «Եղելություններ և խոհեր») որոշ Հ–ներ ունեն նաև աղբյուրագիտական բնույթ (Ա. Շիրվանզադե «Կյանքի բովից») Հ–յանը մոտ ստեղծագործություններ հայտնի են դեռևս անտիկ գրականության մեջ (Քսենոֆոն, «Անաբասիս»): Միջնադարում գրվել են ժամանակագրության, կենսագրության, վարքագրության նման ստեղծագործություններ, որոնք մոտ են Հ–յանը: Այժմյան հասկացությամբ Հ. ծագել է վերածնության դարաշրջանում: XVIII–XIX դդ. ստեղծվել է բազմազան համապարփակ հուշագրականություն: Հաճախ Հ. օգտագործվում է որպես քաղ. և գաղափարական պայքարի միջոց: Շատ Հ–ներ նվիրված են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը, 1918–1920–ի քաղաքական, 1941–45–ի Հայրենական մեծ պատերազմներին, ՍՍՀՄ պատմության կարևորագույն իրադարձություններին: Ժամանակակից Հ–յան ցայտուն օրինակ են Լ. Բրևժնևի «Մալայա զեմլյա» (1978) «Վերածնունդ» (1978) «Խոպան» (1979) գրքերը: