Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՍԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՍԱԿ (Hus k) Գուստավ (ծն. 10.1.1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ), չեխոսլովակյան կոմունիստական և բանվորական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գործիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ (1975–ից): ՉԿԿ անդամ 1933–ից: Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան մասնատելուց (1938) հետո եղել է Սլովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմակերպության ընդհատակյա ղեկավարության անդամ: 1940–43–ին գտնվել է բանտում: Մասնակցել է 1944–ի Սլովակյան ազգային ապստամբությանը (տես Սլովակյան ապստամբություն 1944), ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախագահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944–ի սեպտեմբերին` ՍԿԿ նախագահի տեղակալ: 1945 50–ին եղել է ՉԿԿ ԿԿ–ի անդամ, 1946–50–ին` Սլովակիայի լիազորների կորպուսի (կառավարության) նախագահ, 1945–51–ին` ՉՍՍՀ Ազգային ժողովի դեպուտատ, 1950–1951–ին` ՍԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ: 1951–ին անօրինական կարգով ռեպրեսիայի է ենթարկվել և մինչև 1960–ի մայիսը գտնվել բանտում: 1963–ին, ՉԿԿ ԿԿ–ի որոշմամբ, ռեաբիլիտացվել է և վերականգնվել կուսակցության մեջ: Մինչև 1968–ը աշխատել է Սլովակիայի ԳԱ պետության և իրավունքի ինստ–ում, 1968–ին եղել է ՉՍՍՀ կառավարության նախագահի տեղակալ, 1968– 1969–ին` ՍԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար, 1968–ի օգոստոսից` ՉԿԿ ԿԿ–ի և ՉԿԿ ԿԿ–ի Նախագահության, ապա` Նախագահության ԳԿ–ի անդամ: 1969–71–ին` ՉԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար, 1971–ի մայիսից` ՉԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար, 1971–ից` ՉՍՍՀ Ազգային ճակատի ԿԿ–ի նախագահ: Հ. եղել է ՉԿԿ պատվիրակության ղեկավար Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությունում (Մոսկվա, 1969): ՉՍՍՀ հերոս է (1969), պարգևատրվել է Լենինի երկու (1969, 1973) և հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով (1977):