Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՎԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՎԵՐ (Hoover) Հերբերտ Քլարկ (1874–1964), ամերիկյան պետական և քաղաքական գործիչ, խոշոր արդյունաբերող: 1919–23–ին գլխավորել է «Ամերիկյան օգնության վարչությունը» («ԱՐԱ»), 1921–1928–ին` առևտրի մինիստր, 1929–33–ին` ԱՄՆ–ի պրեզիդենտ (հանրապետական կուսակցությունից): Հ–ի արտաքին քաղաքականությունը նպաստել է Գերմանիայի ռազմա–արդյունաբերական պոտենցիալի վերականգնմանը և խրախուսել ճապոնական ագրեսիան Հեռավոր Արևելքում: Հ. 1938–ին հանդիպել է Հիտլերի հետ և ողջունել «մյունխենյան քաղաքականությունը»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպես պրեզիդենտի հատուկ հանձնակատար, բազմիցս եղել է արտասահմանում, աջակցություն ցույց տվել հետադիմական ուժերին: