ՀՍՀ/ՀՈՒՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՒՐԱՆ (Panicula), բարդ ծաղկաբույլ, որի գլխավոր առանցքի տարբեր բարձրությունների վրա զարգանում են կողմնային ճյուղերը, որոնք իրենց հերթին ճյուղավորվում և կրում են ծաղիկներ կամ փոքրիկ ծաղկաբույլեր (օրինակ, հացազգիների հասկիկները, բարդածաղկավորների զամբյուղները ևն): Ճյուղերը կարող են լինել գլխավոր առանցքին սեղմված (սեղմված կամ ուղձային Հ.) կամ դրանից հեռու (ցրված Հ.): Կարճ ճյուղերով սեղմված Հ., որը նման է հացազգիների հասկին (եգիպտացորեն, Տիմոֆեևի խոտ ևն), կոչվում է հասկափունջ (փետրափունջ):
