Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՐՈՆ, Հյուրոն (Huron), լիճ ԱՄՆ–ում և Կանադայում: Մեծությամբ երկրորդն է Մեծ լճերի համակարգում: Մակերեսը 59,6 հզ. կմ² է, առավելագույն խորությունը` 208 մ: Գետերով և ջրանցքներով միանում է Վերին, Միչիգան և Էրի լճերին: Հ–ի մեջ թափվում են բազմաթիվ գետեր, սկիզբ է առնում Սենտ Կլերը: Մակարդակը կարգավորվում է արհեստականորեն: Հարուստ է ձկներով, նավարկելի է: Գլխավոր նավահանգիստներն են Սառնիան, Միդլենդը (Կանադա), Ալփինան (ԱՄՆ):