Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՐՈՒՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՐՈՒՆՑ Լեոնիդ Կարախանի, ծն. 7.1. 1913, Նոր շեն (այժմ` ԼՂԻՄ Մարտունու շրջանում) հայ սովետական գրող: Գրում է ռուսերեն: Ավարտել է Բաքվի համալսարանը (1941): 1941–45–ին եղել է ռազմաճակատային զինթղթակից: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1931–ին: Հրատարակել է «Դարաբաղյան պոեմ» (1947, հայերեն հրատ. (954), «Նանց մասին, ովքեր ծովում են» (1950), «Բարձր լեռներ» (1957), «Աղմկում է Որոտանը» (1963, հայերեն հրտ. 1965), «Իմ պատանեկության ամպերը» (1972), «Մեր սիրելի Շուշիքենդը» (1969, հայերեն հրտ. «Հայրեր», 1970) վեպերը, ինչպես նաև «Փշտաենին» (1956), «Իմ օջախի քարերը» (1960), «Եղրևանին նեղացկոտ ծառ է» (1971) մանրապատումների ժողովածուները: Հ–ի երկերը լույս են տեսել ՍՍՀՄ ժոդովուրդների մի քանի լեզուներով: