Jump to content

ՀՍՀ/ՀՌԱԴԱՄԻԶԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԱԴԱՄԻԶԴ (ծն. և մահ. թթ. անհտ.), դրածո թագավոր Հայաստանում 51– 53–ին: Իբերիայի Փարսաման թագավորի որդին: Գահակալել է հռոմ. և վրաց. ուժերի օգնությամբ: 52–ին, չկարողանալով դիմադրել Տրդատ Ա Արշակունուն, փախել է Իբերիա: Տրդատի առժամանակ Պարթեվաստան գնալուց հետո` 53–ի ձմռանը Հ. խուժել է Հայաստան, բայց պարտվելով հայերից, կրկին ճողոպրել է Իբերիա: