Jump to content

ՀՍՀ/ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ, Հին Հունաստանում և Հռոմում հումանիտար բարձրագույն դպրոցի առավել տարածված տեսակ (ավելի մասնագիտացված փիլ. և բժշկ. դպրոցների կողքին), մ. թ. ա. III դ. Հունաստանում ձևավորված և մ. թ. ա. I դ. Հռոմ անցած ու մինչև անտիկ շրջանի վերջը պահպանված կրթության եռաստիճան համակարգի բարձրագույն օղակը: Տարրական (գրելու, կարդալու և հաշվելու ուսուցում) և միջնակարգ` քերականական դպրոցներից հետո Հ. դ. հնարավորություն էր ընձեռում տիրապետելու գործնական բա r արվեստին: Հ. դ–ում վարժությունների սկզբնական դասընթացը «պրոգիմնասներն» էին (առակների, պատմվածքների, ճառականոնների, խրատական ասացվածների և այլնի հորինում), հիմնական դասընթացը` «արտասանությունները», մտացածին թեմայով հորդորանքի կամ կեղծ դատական գործի վերաբերյալ ելույթի ձևով ճառերը: Հ. դ–ները սաներին պատրաստում էին առավելապես քաղ. կարիերայի համար, բայց գնալով բառարվեստը Հ. դ–ում դառնում է ինքնանպատակ և սուր քննադատվում պրակտիկ հռետորների (Ցիցերոն, Քվինտիլիանոս, Տակիտոս) կողմից: Հ. դ. մեծ ազդեցություն է ունեցել ուշ շրջանի անտիկ գրականության վրա: