Jump to content

ՀՍՀ/ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Վաղարշապատում (Էջմիածին), հիմնվել է 1872–ին, մասնավոր տան մեջ: Կաթողիկոսի հատուկ կոնդակով 4 խնամակալուհիների հոգաբարձություն է ստեղծվել, որը դպրոցի ծախսերի համար նվիրատվություններ է կազմակերպել: Սկզբում դպրոցը եղել է միդասյան, այնուհետև երկդասյան` 5 բաժանմունքով: Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, տնավարություն, ձեռագործ, երգեցողություն, պատմություն: Մայր աթոռի ծախսերով դպրոցի համար շենք է կառուցվել: Սկզբում ունեցել է 26 աշակերտուհի, հետագայում` մինչև 300: Մի քանի անգամ փակվել է ցարական կառավարության կողմից: Առաջին տեսուչը եղել է Վ. Բաստամյանը: Փակվել է 1918–ին: