Jump to content

ՀՍՀ/ՀՌՈԴՈՍՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ՕՐԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌՈԴՈՍՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ՕՐԵՆՔ, ծովագնացության և ծովային առևտրի կանոնների ժողովածու, կազմվել է VII–VIII դդ., Բյուզտնդիայում և պահպանվել որպես էկլոգայի հավելված: Անվանումը ավանդականորեն կապվում է ժամանակի առևտրական խոշոր կենտրոն Հռոդոս կղզու հետ: Ամփոփում է հին և միջնադարյան առևտրի ընթացքում ձևավորված իրավական սովորույթներ և հռոմ. իրավաբանների մշակած նորմեր` նավաշինության, նավավարության, բեռների և ուղևորների փոխադրման, վթարի դեպքում բեռների դուրս նետման մասին ևն: Հ. ծ. օ–ի առանձին նորմեր միջազգային առևտրում կիրառվել են մինչև XV դ.: