ՀՍՀ/ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԼՈՎ
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԼՈՎ, ծախսերի յուրաքանչյուր միավորից առավելագույն արդյունք ստանալու նպատակով ՍՍՀՄ–ում իրականացվող ֆինանսական հսկողություն արտադրության միջոցների և աշխատուժի պլանաչափ և ռացիոնալ օգտագործման, հասարակական ամբողջական արդյունքի և, դրա կազմում` երկրի ազգային եկամտի արտադրության ու բաշխման վրա: Իրականացնում են ձեռնարկությունները, միավորումները, գլխավոր վարչությունները, ֆինանսական մարմինները, Շինբանկի և Պետբանկի բաժանմունքները` օգտագործելով գները, շահույթը, ֆինանսները և տնտ. մյուս լծակները: Հ. ռ. ներառնում է ամբողջ ժողտնտեսությունը, նրա առանձին ճյուղերը, միավորումները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները: Այն հնարավորություն է տալիս բացահայտելու ձեռնարկությունների տնտհաշվարկային գործունեության վերջնական արդյունքները, նրանց տնտեսավարման մակարդակն ու ֆինանսական վիճակը: Հ. ռ–ի կարևորագույն օբյեկտներն են աշխատավարձի ֆոնդը, հիմնական և շրջանառու ֆոնդերը, դրանց պահսյանվածությունն ու նպատակային օգտագործումը, ինքնարժեքը, շահույթը և դրա գոյացման աղբյուրները ևն: Հ. ռ–ի արդյունավետությունը նպաստում է ժողտնտեսության մեջ գնագոյացման և ֆինանսավարկային հարաբերությունների համակարգի կատարելագործմանը:
