ՀՍՀ/ՀՐԱԲԽԱՅԻՆ ՄՈԽԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՐԱԲԽԱՅԻՆ ՄՈԽԻՐ, Ժայթքումների ընթացքում դուրս նետված լավային, առանձին միներալների և օտար ապարների մանրագայն մասնիկներ: Մոխրի առաջացումը բացատրվում է հրաբխային պայթյունների ժամանակ լավայի մանրացմամբ: Հ. մ–ի չափերը տատանվում են 0,1–2 մմ–ի սահմաններում: Լինելով բավականաչափ թեթև Հ. մ. կարող է օդային հոսանքների միջոցով տեղափոխվել և նստել ժայթքման վայրից հարյուրավոր և հազարավոր կմ հեռավորության վրա:
