Jump to content

ՀՍՀ/ՀՐԱԲԽԱՅԻՆ ՆԵՏՎԱԾՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱԲԽԱՅԻՆ ՆԵՏՎԱԾՔՆԵՐ, հրաբխային ժայթքումների փխրուն արգասիքներ` ռումբեր, խարամներ, լապիլներ, ավազ, մոխիր, ինչպես նաև հրաբխափողի և հրաբխային օջախի պատերից պոկված հին լավաների և ապարների բեկորներ: Հ. ն. ըստ ծագման լինում են` աուտիգեն (ժայթքող մագմայի հետ անմիջականորեն կապված, տեղում առաջացած) և ալլոտիգեն (հրաբխին օտար, օրինակ, նստվածքային ապարների բեկորներից կազմված): Վերջին դեպքում Հ. ն. անվանում են նաև էքսպլոզիվ բեկորներ: