Jump to content

ՀՍՀ/ՀՐԱԲԽԱՅԻՆ ՏՈՒՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱԲԽԱՅԻՆ ՏՈՒՖ, ապար, որ առաջացել է հրաբխային ժայթքումների պինդ արգասիքներից` մոխրից, ավազից, լապիլներից, ռումբերից, ոչ–հրաբխային ծագման ապարների բեկորներից` խտացման և ցեմենտացման ճանապարհով: Կախված մասնակցող բեկորների բնույթից, Հ. տ–երը լինում են. լիթոկլաստիկ` ապարների բեկորներ, բյուրեղակլաստիկ` առանձին միներալների բեկորներ, վիտրոկլաստիկ` հրաբխային ապակու բեկորներ և խառը կազմի` վիտրո–բյուրեղակլաստիկ, լիթո–բյուրեղակլաստիկ ևն: Լայնորեն Օգտագործվում են որպես շինանյութեր: Տես նաև Տուֆ: